24 ուսանողից բաղկացած խումբն անհետ կորել է. ջրամբարից բաց թողնված ջրի ալիքը նրանց ներքաշել է գետը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Հնդկաստանի հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ նահանգում:
Ուսանողների խումբը, որն էքսկուրսիա էր կատարում դեպի Մանալի քաղաք, լուսանկարվել է Բեաս գետի ափին, երբ ալիքը նրանց քշել-տարել է:
Տեղի իշխանությունները ենթադրում են, որ որոշ ուսանողներ զոհվել են: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:










































