Իսպանիայի հյուսիսում տասնյակ հազարավոր մարդիկ ձևավորել են ավելի քան 120 կմ երկարությամբ կենդանի շղթա՝ պահանջելով բասկյան տարածաշրջանների անկախություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ցուցարարների շղթան ձգվել է Բասկերի երկրի Դուրանգո քաղաքից մինչև Պամպլոնա՝ Նավարա ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաք, որտեղ բազմաթիվ բասկեր են բնակվում:
Անցյալ տարի նմանատիպ ակցիա էր անցկացվել Կատալոնիայում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ իրար ձեռք էին բռնել՝ Իսպանիայից տարածաշրջանի անկախության կոչով:









































