Հարավային Օսիայի խորհրդարանի ընտրությունները համարվել են կայացած: Ժամը 18:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողներիի 50,46%-ը, ըստ ITAR-TASS-ի՝ հայտնել է ԿՀԸ ղեկավար Բելլա Պլիևան:
Նա նշել է, որ այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն ընտրական օրենսդրության լուրջ խախտումների վերաբերյալ տեղեկություններ չի ստացել:
Միջազգային դիտորդները, որոնք Հարավային Օսիա էին ժամանել 12 երկրից, նշել են ընտրական գործընթացների լավ կազմակերպվածությունն ու խախտումների բացակայությունը:
Իր հերթին, Եվրամիությունն արդեն հայտարարել է, թե Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չի ճանաչում:









































