Գերմանիայի Լևերկուզեն քաղաքում տղամարդը կրակ էր բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ, 1 մարդ ձեռքից վնասվածքներ է ստացել, հայտնում է N24.de-ը:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես նշում է ոստիկանությունը, վկաների ցուցմունքների հիման վրա տղամարդուն կալանել են նրան պատկանող բնակարանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակ բացած տղամարդը 60-70 տարեկան է:







































