Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության՝ Ռոլան Գարոսի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում Իսպանացի թենիսիստ Ռաֆել Նադալը առավելության հասավ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող:
3 ժամ 30 րոպե շարունակված խաղում Նադալը Ջոկովիչին զիջեց միայն առաջին սեթը (3:6): Հաջորդ երեք սեթերում առավելության հասնելով 7:4, 6:4, 6:2 հաշիվներով Նադալը իր կարիերայում 9-րդ անգամ դարձավ Ռոլան Գարոսի հաղթող:
Հիշեցնենք, որ կանանց մրցաշարում հաղթող էր ճանաչվել ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան:









































