Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ընդգծել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ճնշում չի գործադրելու ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի վրա:
«Երբ դու ֆուտբոլիստից պահանջում ես նպատակին հասնել ցանկացած գնով, խաղացողը պարզապես կարող է կորցնել իր բնական բնազդը: Հետևաբար, Կարիմը պետք է խաղա այնպես, ինչպես կարող է, և այնպես, ինչպես նա դա անում է «Ռեալ»-ում:
Դուք ճանաչում եք Կարիմին. երբ նա գոլ է խփում, դառնում է շատ երջանիկ: Ես պարզապես ցանկանում եմ, որ նա նման լինի ինքն իրեն: Երբ Կարիմն իր հնարավորությունների գագաթնակետին է, նա դառնում է այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է իր ուսերին տանել ամբողջ թիմը»,- Դեշամի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































