Հայտնի Թաջ Մահալ դամբարանի մարմարե պատերը դեղին հետքերից կմաքրվեն կավի միջոցով: Այս մասին գրում է BBC-ն:
Կավի բարակ շերտը կքսեն պատերի մարմարե մակերևույթին: Այն կկիրառվի Թաջ Մահալի պատերն արդեն 4-րդ անգամ մաքրելու համար:
Հնդկաստանի հնագիտական հանրության ներկայացուցիչների խոսքերով` վերոնշյալ հետքերն առաջանում են շրջակա միջավայրի աղտոտումից` մոտակայքում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների պատճառով:







































