Մադրիդի «Ատլետիկո»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հաստատել է, որ, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան շարունակելու է Լոնդոնի «Չելսի»-ում:
« Կտեղափոխվեմ «Չելսի՞». հավանաբար, այո»,- Սալվադորի հավաքականի հետ խաղից հետո լրագրողներից մեկին ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Կոստայի տրանսֆերային արժեքը կազմելու է 43 մլն եվրո:
«Ատլետիկո»-ն իր հերթին ակտիվորեն հետաքրքրվում է «Չելսի»-ի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով: Լուկակուի տրանսֆերը գնահատվում է 25 մլն եվրո:









































