Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը բացվել են կիրակի ժամը 8.00-ին: 34 պատգամավորական տեղերի համար կպայքարեն 9 կուսակցություններ:
Խորհրդարանը ընտրվում է 5 տարով և կազմավորվում է համամասնական սկզբունքով: 70 հազար բնակչություն ունեցող հանրապետությունում ընտրաձայնի իրավունք ունի 33 հազար մարդ:
Երկրում բացվել են 73 ընտրատեղամասեր, ևս մեկ արտերկրյա ընտրատեղամաս գտնվում է Մոսկվայի դեսպանատանը: Դրանք կգործեն տեղական ժամանակով մինչև 20.00–ն:
Ընտրությունների ընթացքին հետևելու են ավելի քան 90 փորձագետներ: Առաջին նախնական տվյալները ԿԸՀ-ն խոստանում է հայտնել ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ անց:
Խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել նվազագույն 7%-ի շեմը:









































