Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում համայանքապետի ընտրություններ են:
Ընտրություններին մասնակցում են տարեց մարդիկ: Ընտրողների թիվը՝ 1025: Համայնքում 1 ընտրատեղամաս կա: Ընտրություններին մասնակցությունը դեռ պասիվ է: Գյուղի բնակիչները ընտրություններին գալիս են դաշտերում աշխատելուց հետո:
Հայմանքապետի մեկ թեկնածու կա՝ գործող համայնքապետ Խաչատուր Ասատրյանը՝ ՀՀԿ-ական։ Մեկ այլ թեկնածու ևս եղել է՝ տեղակալ Ղարիբ Թադևոսյանը, սակայն սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտարարել: Ընտրողները ընտրություններից ակնկալիք չունեն։







































