Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա միայն կես միավոր է զիջում 6 առաջատարներին:
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 4-ական, Վլադիմիր Պողոսյանը` 3 միավոր:
Այդ մասին է հայտնում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:









































