Հայաստանի ազգային թիմի դեմ ընկերական հանդիպման ավարտից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ այնքան էլ գոհ չէ իր թիմի ցուցադրած խաղից:
«Չեմ կարող ասել, թե հիանալի հանդիպում անցկացրինք: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում: Խնդիր ունենք` կապված գոլային պահերի իրացման հետ:
Ինչևիցե, ընդամենը մի քանի օր ժամանակ ունենք` թերությունները վերացնելու համար: Նկատեցի, որ տիրում էինք գնդակին, հիանալի փոխանցումներ, ինչպես նաև անցումներ կատարում»,- L’Equipe-ը մեջբերում է Լյովի խոսքերը:






































