Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովին և նրան բողոքի երկու նոտա հանձնել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Փաստաթղթերից մեկում Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է ռուսական կողմին ռուս-ուկրաինական սահմանի ռեժիմի խախտման փաստի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու պահանջով:
Բացի այդ, ռուսական կողմին հայտարարվել է «վճռական բողոք` կապված սահմանապահ ծառայության և Ռուսաստանի համապատասխան մարմինների անգործության հետ, որոնք չեն կանխարգելում զինյալ խմբավորումների և անձանց ապօրինի ներթափանցումն Ուկրաինա»:









































