ԱՄՆ-ում մայիսին ստեղծվել է 217 000 աշխատատեղ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով աշխատանքի նախարարության տվյալներին: Այդպիսով, աշխատատեղերի ընդհանուր թիվն առաջին անգամ գերազանցել է նախքան 2008 թվականի ճգնաժամը եղած մակարդակը:
Գործազրկությունն ապրիլին 6,7%-ից կտրուկ անկումից հետո մնացել է նույն մակարդակի վրա՝ 6,3%:
Որպես դրական փաստ պետք է նշել այն մարդկանց թվի նվազումը, ովքեր ստիպված են աշխատել ոչ լրիվ աշխատանքային օր, որովհետև չեն կարողացել ամբողջ օրով աշխատանք գտնել, և ամսվա ընթացքում աշխատավարձի փոքր բարձրացումը:











































