Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման կիսամերկ լուսանկարվել է «Vogue Իտալիա» ամսագրի համար՝ հայտնում է viva.ua-ն:
Victoria’s Secret-ի «սեքսուալ հրեշտակը» դարձել է ամսագրի հունիսյան համարի հերոսուհին՝ ինչպես հայտնի կուտյուրիների զգեստներով, այնպես էլ առանց դրանց:
Որոշ լուսանկարներում մոդելը ցուցադրում է իր բարեկազմ կազմվածքը ու անգամ կիսամերկ է լուսանկարվել:
Ֆոտոսեսիայի հեղինակն է ժամանակակից ֆեշըն լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը:










































