Վերջերս Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաֆին Դիզային հայտարարել է, որ Թեհրանը և Էրբիլը նավթը գազով փոխանակելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել: Ըստ այդ պայմանավորվածության՝ Իրանը Իրաքյան Քրդստանից հում նավթ կստանա, փոխարենը բնական գազ կփոխադրի քրդական ինքնավարություն, հայտնում է Iran.ru կայքը:
Դիզային հավելել է, որ քրդական ինքնավարությունում 2 խողովակաշարի միջադրում է արվում, որոնցից մեկով նա Իրանին նավթ կմատակարարի, մյուսով Իրանից բնական գազ կստանա: Այս կապակցությամբ Էրբիլից Թեհրան է ուղևորվել հատուկ հանձնաժողով, որին հաջողվել է պայմանավորվել նավթը գազով փոխանակելու հարցում:










































