Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպե VI-ը գահ կբարձրանա հունիսի 19-ին: Սա հաստատել է Պատգամավորների կոնգրեսի (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Խեսուս Պոսադան, հայտնում է ITAR-TASS-ը:
Սպասվում է, որ գահ բարձրանալու միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա երկրի խորհրդարանում, Ֆելիպե VI-ը կերդվի «պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները, հետևել Սահմանադրությանը և օրենքներին ու հարգել Իսպանիայի քաղաքացիների և ինքնավար շրջանների իրավունքները»: Նոր թագավորին ռազմական պատիվներ կտրվեն, ուստի նա զինվորական համազգեստ կկրի:
Իսպանական միապետության պատմության մեջ առաջին անգամ նոր թագավորի գահ բարձրանալը չի ուղեկցվի կրոնական միջոցառմամբ: Նախատեսված չէ նաև համապատասխան միջոցառումներին արտասահմանցի հյուրերի մասնակցությունը:









































