«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրել է ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:
«Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:






































