Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը զույգ երեխաների՝ Հարիի և Ելիզավետայի հետ, արդեն երկրորդ ամիսն է՝ իրենց հանգիստն են վայելում Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հայտնում է viva.ua-ն:
Ամուսիններն էլիտար Կեսարիա բնակավայրում մասնավոր վիլլայում են, որտեղ կմնան մինչև հուլիս: Նրանց տրամադրության տակ է սեփական լողավազանը, մեծ այգին, ավտոտնակ և շատ հարմարություններ: Super.ru-ի տեղեկությամբ՝ այդպիսի շքեղ հանգստի մեկ ամիսը 15 000 եվրո արժե:
Պապարացիներին հաջողվել է ընտանիքին առաջին անգամ լուսանկարել լրիվ կազմով: Նրանք ամբողջ օրն անբաժան են, միայն երբեմն երեխաներին խնամելու հարցում երգչուհուն օգնում են դայակները:







































