ՖԻՖԱ-ն ակնկալում է աշխարհի առաջնությունից ստանալ խոշոր եկամուտ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն նշել է, որ խոսքը 4.5 մլրդ դոլարի մասին է: Այս մասին գրում է Le Matin պարբերականը:
«Ակնկալում ենք աշխարհի առաջնությունից ստանալ 4.5 մլրդ դոլար եկամուտ: Նշեմ, որ մրցաշարը կազմակերպելու հետ կապված ծախսերը մոտ 2 մլրդ դոլար են կազմել:
Վերոգրյալ գումարի կեսը ներդրվել է Բրազիլիայում ենթակառուցվածքների զարգացման ծրագրում»,- Սան Պաուլուում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վալկեն:









































