Չինաստանը 20 տոկոսով նվազեցնում է բաց աղբյուրներում իր աճող ռազմական բյուջեի մասին տվյալները: Իրականում այն անցած տարի կազմել է 145 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ-ին:
Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում Պենտագոնը հայտնել է, որ Չինաստանի ռազմական բյուջեն 2013-ին եղել է ավելին, քան 119.5 մլրդ դոլար հայտարարված պաշտոնական թիվը:
ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները՝ հատկապես Ճապոնիան, բազմիցս մտահոգություն են հայտնել Չինաստանի ռազմական բյուջեում թափանցիկության բացակայությամբ՝ նրանց և սահմանակից այլ երկրների միջև ծովային սահմանների հարցում աճող լարվածության ֆոնին:
Ամերիկյան կողմի գնահատականներով՝ 2013-ին Ռուսաստանի ռազմական բյուջեն կազմել է 69.5, Ճապոնիայինը՝ 56.9, Հնդկաստանինը՝ 39.2 և Հարավային Կորեայինը՝ 31 մլրդ դոլար:
Չինաստանի ռազմական բյուջեն շարունակում է զգալիորեն ցածր մնալ ԱՄՆ-ի ռազմական բյուջեից: ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն կազմում է 495.5 մլրդ դոլար:









































