Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ամպեր Օսիկյանի գլխին. ՕՎԻՐ-ում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ

Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում: Պատճառը Անձնագրային և վիզաների վարչությունում բացահայտված աղաղակող խախտումներն են, որի պատճառով նշված վարչության պետի՝ Նորայր Մուրադխանյանի երկու տեղակալները՝ Արսեն Համբարձումյանն ու Մուշեղ Խաչատրյանն ազատվել են աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ Մուրադխանյանի հետագա պաշտոնավորման հարցը արդեն իսկ կասկածի տակ է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդ խախտումները հայտնաբերվել են վերջին օրերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անձնագրային և վիզաների վարչությունում իրականացված ստուգումների արդյունքում: Խախտումները ամենատարբեր բնույթի են եղել՝ սկսած տեղեկանքների կեղծված լինելուց, վերջացրած քաղաքացիների դիմումներն ամիսներ շարունակ անարձագանք թողնելով: Մուրադխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Համբարձումյանը գործուղման մեջ է գտնվում, իսկ Մուշեղ Խաչատրյանի մասով ինքը դեռ հրաման չի ստացել: «Նրանցից երկուսից էլ աշխատանքից ազատման դիմումներ չեն եղել»,- ասաց Մուրադխանյանը:

Ինչ վերաբերում է վարչությունում իրականացված ստուգումներին, վարչության պետն ասաց, որ սահմանված կարգով, պարբերաբար բոլոր վարչություններում էլ ստուգումներ իրականացվում են: Մուրադխանյանը հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին՝ մատնացույց անելով ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից, ի տարբերություն Մուրադխանյանի, չհերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ անձնագրային ծառայությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են իրականացվում: Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվեց նույն պատասխանը. «Ոստիկանության ստորաբաժանումներում մշտապես պլանային ստուգումներ իրականացվում են»:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ իրականացվող կառուցվածքային փոփոխությունները ոչ պակաս ուշագրավ են: Առաջիկայում տարածքային անձնագրային բաժանմունքները ապակենտրոնացվելու են և գործելու են ոստիկանության բաժինների ենթակայությամբ, ինչպես նախկինում էր: Անձնագրային վարչությունում մնալու է մոտ 120 հոգի, որոնք զբաղվելու են բացառապես քաղաքացիության, վիզաների, օտարերկրացիների հարցերով, իսկ բուն աշխատանքով զբաղվելու են տարածքային, մարզային «պասպորտսեղանները»: Ընդ որում` այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն անձնագրային ծառայությանը, այլև պետական պահպանության գլխավոր վարչությանը:

Ի պատասխան մեր հարցին` ինչո՞վ են պայմանավորված փոփոխությունները, Ահարոնյանը կարճ ասաց. «Այս կադրային և կառուցվածքային փոփոխությունները պետք է դիտարկել բարեփոխումների շրջանակում»:

Նշենք, սակայն, որ այս ամենը բնավ չի խոսում բարեփոխումների մասին: Եթե մի քանի տարի շարունակ իրականացվող բարեփոխումներից, միջազգային կառույցների (և ոչ միայն) տրամադրած միլիոնավոր դրամներից, շենքային պայմանների բարելավումից և այլ քայլերից հետո անցում ենք կատարում նախկին համակարգին, այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին, որ ձեռնարկված բարեփոխումները պարզապես ձախողվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում