Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական բնակավայրի վրա իսլամիստների հարձակման հետևանքով զոհվել է 7 երեխա: Ընդհանուր առմամբ բախումներում զոհվել է 15 մարդ: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորման ապստամբները երկրի հյուսիսում կռվում են ոչ միայն այլ խմբավորումների, այլև կառավարական ուժերի դեմ:
Նրանց հակառակորդների շարքում կան նաև զինված քրդական ջոկատներ:
Amnesty-ում ենթադրում են, որ Հասեկե նահանգի բնակիչներին սպանել են՝ շփոթելով նրանց եզդիների հետ, ովքեր լքել էին այդ տարածքն այն բանից հետո, երբ այն հայտնվել էր իսլամիստների վերահսկողության տակ:










































