Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Դիպուկահարի կրակոցից զոհված Բորիսը մոր միակ զավակն էր, և շուտով պատրաստվում էր ամուսնանալ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Բորիս Բենիկի Գասպարյանը Արարատ գյուղի բնակիչ էր, մոր միակ զավակը:

Գյուղում չեն հավատում, որ ճակատագիրն այսքան դաժան է գտնվել Էմմայի՝ Բորիսի մոր նկատմամբ: Տիկին Էմման վատառողջ է, ունի երկրիկամների և թոքերի խնդիր: Ամուսնուն կորցրել է նոյեմբերին: Դեռ դուրս չեկած սևերից, նրան սևեր հագցրին:

Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կատարվածը աննախադեպ չէր, սպասելի էր. «Մի քանի օր առաջ՝ մայիսի 18-ին, մեր սարը գրավելու օրն էր, երևի ի պատասխան դրա է»,- ասաց նա:

Բորիսի քեռու որդին՝ Երեմը, պատմեց, որ այսօր խոսել են նրա հետ։ «Ժամը մեկի կողմերը զանգեց, ասաց՝ ո՞նց եք, ասացի՝ լավ ենք, ասաց՝ Արոն ո՞նց է,- Արոն եղբայրս է,- ասացի՝ քնած է, ասաց՝ տուր խոսեմ»,- պատմեց Երեմը՝ հավելելով, որ դրանից րոպեներ անց կատարվել է դեպքը:

Բորիսը սիրած աղջիկ ուներ Վեդիում, պատրաստվում էր ամուսնանալ, մոր երազանքն ուր որ է՝ իրականություն էր դառնալու, բայց չհասցրեց:

«Ես վատ երազ եմ տեսել, երանի երազս չկատարվեր, ջրին պատմեի, որդիս այլևս չկա»,- հարևաններին այսօր պատմել է տիկին Էմման՝ ասելով, որ իր ապրելն այլևս անիմաստ է, ինքն իրեն կթունավորի:

Երեմը շարունակեց, որ Բորիսի պայմանագիրը երեք տարով էր, որոշել էր՝ որ լրանա, էլ չի գնա աշխատելու։ «Գնաց, որովհետև ուրիշ աշխատանք չկարողացավ ճարել բանակից հետո, որոշեց այդ աշխատանքին անցնել կարիքները հոգալու համար»,- ասաց նա:

Հարևանները պատմեցին, որ խելացի տղա էր, Արարատի ուսումնարանն էր ավարտել, հասկանում էր համակարգչից: Մայրը՝ Էմման, երբեք համաձայն չի եղել, որ որդին այս աշխատանքին անցնի, քանի որ վտանգավոր է, չէր ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում