Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

«Ով մտնի մեր տուն, գլուխը ջարդելու եմ… Ես իմ երեխային չեմ թողնելու բանակ, և վերջ»

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը անցավ լարված մթնոլորտում:

Հանձնաժողովն արդեն քառասուն դիմում է ստացել:

Ակնալիճից եկել էր Արթուր Վարդանյանը մոր՝ Օվսաննայի հետ: Դիմումում մայրը խնդրում էր թողնել որդուն տանի բուժման, որից հետո նոր գնա ծառայության:

«Բժիշկներն ասել են, որ վիրահատման է ենթակա, կանչել են զորակոչի: 11 տարեկանում երեխայի աջ աչքը արմատուրա է մտել, որից հետո հիմա վիզն էլ ծուռ է, իսկ թեքվելիս կրկնակի է տեսնում: Թող երեխային օգնություն ցույց տան, հետո նոր տանեն ծառայության: Իմ մյուս որդին ծառայում է, իսկ այս մեկը հիվանդ է, այս վիճակով բանակ տանելն անարդարացի է»,- գրված էր դիմումում:

Մայրը պատմեց, որ տարիներ առաջ ՝ 11 տարեկանում, վնասվել է որդու աջ աչքը: Անհապաղ վիրահատություն են նշանակել, բայց գումար չլինելու պատճառով չեն վիրահատել: Հանձնաժողովի նախագահ, հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նշեց, որ նրան պետական պատվերով վիրահատություն է հասնում:

Հանձնաժողովը պահանջեց, բացի կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունից, որևէ հետազոտություն ներկայացնեն:

«Չունենք, բայց մենք գիտենք, որ մեզ վիրահատություն է պետք, աչքի նյարդաթելը կտրված է»,- ասաց մայրը՝ հավելելով, որ երեխան վիզը թեքում է, կրկնակի է տեսնում, ինչպե՞ս պետք է զենքը ձեռքը տան և ասեն՝ կրակի:

«Ես միայն ինձ եմ հավատում, ես ոչ մեկին չեմ հավատում: Ինձ ժամանակ տվեք, ես վարկ վերցնեմ, վիրահատեմ, նոր գնա բանակ: Շանս տվեք, ես վարկ վերցնեմ, վիրահատեմ երեխայիս»,- ասաց Օշվսաննան:

Հանձնաժողովում քննվեցին փաստաթղթերը: Ակնագնդի հստակ արտահայտված տատանվող սպազմ, շլությունը մինչև քսան աստիճան, պիտանի է ծառայության, մինչդեռ Արթւոր Վարդանյանի դեպքում 10 է:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը ճիշտ գնահատեցին, ըստ որի՝ Արթուրը ենթակա է զինվորական ծառայության:

«Դուք որևէ փաստաթուղթ չեք ներկայացնում, որ մենք թերահավատ լինենք այս փաստաթղթի նկատմամբ: Կասկածի տակ դնելու որևէ հիմք և առիթ չունենք»,- հավելեց Գեղամ Հարությունյանը:

«Ես ինքս մայր եմ, ես արգելելու եմ երեխաս գնա ծառայության: Ամսի 12 թե 22, իմ երեխան չի գնալու ծառայության: Ինչ խումբ ուզում է լինի, ով մտնի մեր տուն, գլուխը ջարդելու եմ: Թող իմ երեխան հանցագործ դառնա … Էնտեղ զինվորը զինվորին կրակում է ընդամենը պրիշչիկի համար, որ ասեն՝ վիզը ծուռ ա… Ես իմ երեխային չեմ թողնելու, և վերջ»,- ասաց մայրը վրդովված:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տիկին Օվսաննան իր դժգոհությունը հայտնեց հանձաժողովի աշխատանքից: «Իմ երեխան երեկոյան կուրացած է, գլուխը թեքում, կրկանի է պատկերները տեսնում, այսօր իմ երեխային ուղարկում են բանակ: Իմ երեխան գլուխը թեքի, ընկերոջը կրակի, ո՞ր բժիշկն է պատասխան տալու: Բժշիկը ինձ պրովոկացիոն հարց է տալիու. ունե՞ք փաստաղթուղթ: Ես ասում եմ՝ մի՞թե իմ որդին կենդանի փաստաթուղթ չէ:

Իմ մյուս որդին ծառայում է, այս մեկը պետք է բուժվի: Զինկոմը ինձ ասում է՝ որդուդ զենք չենք տա: Ավե՞լ ես տալու, այդ ավելը տար, տուր որևէ պատգամավորի լակոտի ձեռը, թող իմ երեխան բերդի պատերում լինի, միևնույն է, բանակ չեմ ուղարկելու»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում