ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ռուսաստանը, Իրանը և «Հըզբոլլահը» պետք է նպաստեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը պետքարտուղարն արել է Բեյրութում մամլո ասուլիսի ժամանակ: Քերին նաև մեկնաբանել է Սիրիայի պատմության առաջին նախագահական ընտրությունները՝ անվանելով դրանք «զրո»:
Սիրիայի ընտրությունների առնչությամբ չորեքշաբթի համանման կարծիք է հայտնել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ընտրություններում 88.07 տոկոս ձայներով հաղթել է գործող նախագահ Բաշար Ասադը:






































