Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Վոտ տակայա դոլյա… Հայաստանը դարձել է «զոն». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին քննարկման բոլոր հնարավոր վայրերում` քաղաքական կուլիսներում, միջոցառումների սեղանների շուրջ ու շենքերի բակերի տաղավարներում Հայաստանի ընտրյալ ու ընտրող հանրությունը քննարկում է ոչ թե Եվրասիական միության անդամակցության, Նազարբաեւի հայտարարության ու Ղարաբաղին սպառնացող վտանգներին վերաբերող հարցերը, այլգգողականների` քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» միջեւ վերջերս տեղի ունեցած ինչ-որ ընդհարում:

Բայց այնպես չէ, որ սա պայմանավորված է սերիալային կամ դեդեկտիվ ժանրի պատմությունների հանդեպ հետաքրքրությամբ եւ վկայում է մեր հասարակության` ոչ ադեկվատության մասին: Ճիշտ հակառակը: Ավելի ադեկվատ արձագանք հնարավոր չէ գտնել: Քանի որ Հայաստանում գողականները վաղուց դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական:

Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, եւ հակառակը` ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը: Սա Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի իշխանության ձեւավորման մեխանիզմի հետեւանքն է: Գողականներն ապահովում են իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը:

Արդյունքում` ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական հասկացություններով: Տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ «ախպերությունը», ոչ թե դատական նիստում, այլ «սխոդկայի» ժամանակ: Երկրում վերջին խոսքը պատկանում է ոչ թե որեւէ դատավորի կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահին, այլ որեւէ մականունավոր «պախանի»:

Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն երեւույթի էությունը նույնն է: Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, եւ ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրեւ թե «ճիշտ ու սխալ» անողները:

Նրանք, ովքեր իշխանության «սխալը» սարքում ենք «ճիշտ», որպեսզի իշխանությունն էլ նրանց «սխալը» համարի օրենքներին, ներեցեք` «պանյատներին» համապատասխանող: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում