Վրաստանի ներկայիս կառավարությունը մարիխուանայի իրականացումը թույլ չի տա, քանի որ դա կնշանակի թմրամոլության խթանում` հանգեցնելով ավելի ուժեղ թմրանյութերի օգտագործմանը: Այս մասին գրում է «Գրուզի օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Վարչապետը հիշեցրել է, որ ըստ Վրաստանի գործող օրենսդրության, մարիխուանայի օգտագործման փաստով առաջին ձերբակալության դեպքում նախատեսված է 500 լարիի չափով տուգանք, կրկնակիի համար` 2000 լարի, իսկ երրորդ անգամ կալանք է սպառնում:
«Մենք այդ հարցին պետք է նայենք որպես թմրամոլության դեմ պայքարի, այլ ոչ թե այն մի քանի մարդու տեսակետից, ովքեր կասեն, որ մարիխուանա ծխելը հանցագործություն չէ: Մենք չենք թույլ տա թմրամոլության խթանումը»,- ասել է Ղարիբաշվիլին:









































