Երգչուհի Բեյոնսեն նետվել է պաշտպանելու ամուսնուն իր գործընկերոջից՝ ռեփեր 50 Cent-ից: Այս մասին ռեփերը պատմել է Power 105.1 ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է lady.ru-ն:
50 Cent-ի խոսքով՝ Լոս Անջելեսում միջոցառումներից մեկում երգչուհուն թվացել է, թե ինքը վիճում է Ջեյ Զիի հետ:
«Նա մոտ վազեց ու այսպես միանգամից. «Ի՞նչ է։ Ահա իսկական Բոնին ու Քլայդը: Ապա ռիսկի դիմիր: Ահա ես»,- պատմել է ռեփերը՝ ասելով, որ երգչուհին իր վրա չռել էր աչքերը:
«Ես նայեցի, ու Ջեյ Զին ծիծաղեց ու ասում է ինձ. «Տեսնում ես, թե ինչ վիճակ է»,- հավելել է 50 Cent-ը:










































