Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի-Կրտսերը, որը հայտնի է «երկաթե մարդը» ֆիլմում իր դերով, կդառնա դրամատիկական սերիալի պրոդյուսեր, որը արտադրվելու է Showtime հեռուստաալիքի համար:
Ֆիլմի սցենարիստն է «45-րդ տրամաչափ» ֆիլմի ռեժիսոր Հարրի Լենոնը, հայտնում է Deadlin պորտալը:
Հայտնի է, որ սյուժեի համաձայն՝ գործողությունները տեղի են ունենալու 1983-ին Լոս Անջելեսի Venice Beach վերականգնողական կենտրոնում:
Նոր սերիալը դեռ անվանում չունի: Սպասվում է, որ առաջին սերիան էկրան կբարձրանա 2015թ.:










































