Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն Ալժիրի ընտրանու դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել:
«Վիլլա Ստյուարտ» կլինիկայում նրան հետազոտել է բժիշկ Մարիանին: 24-ամյա ֆուտբոլիսը մասնագետների հսկողության ներքո մի շարք թեստեր է անցել:
Ամենայն հավանականությամբ, Օզբիլիսը կխուսափի վիրահատությունից: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Առաջիկա օրերին Օզբիլիսը կլինի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին տեղեկացնում է TMW-ն:








































