Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը գրում է, որ ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունները նոյեմբեր 12-ին ցույց են կազմակերպել Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև՝ բողոքելու համար «Խոջալուի ցեղասպանության կազմակերպիչներից և ադրբեջանական հողերի գրավման գլխավոր դերակատարներից մեկի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցելության դեմ»:
Ինչպես նախորդ ցույցին, այս անգամ ևս մասնակցում էին թուրքեր և ադրբեջանցիներ Ֆրանսիայի այլ քաղաքներից, հատկապես Ստրասբուրգից, և հարևան երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Հոլանդիայից: