Ընկերախումբը որոշել է զվարճանալ և որպես թիրախ ընտրել է բացակա անդամին: Վերջինս, ինչպես երևում է, մինչ ընկերներին հանդիպելը, բացասական էմոցիաներով հագեցած օր էր ունեցել: Մեքենայի անիվը պայթել էր, և նա ընկերներին օգնության էր կանչել:
Ընկերների զանգով նա դուրս է եկել մեքենայի բանալին փոխանցելու, որից հետո մտել է տուն: Լույսերն անջատվել էին, սակայն լույսի միանալու հետ սենյակում հայտնվել է սպիտակազգեստ «ուրվականը» և նրան ուշագնացության է հասցրել: Ուշքի գալուց հետո նա հատակին ընկած հեկեկում էր հիստերիկ կերպով:
Կատակն ընկերների համար ակնթարթորեն վերածվել է խուճապի:










































