Shell-ը կասեցրել է Ուկրաինայում թերթաքարային գազի մշակման աշխատանքները: Shell-ում հայտնել են, որ ընկերությունը անհանգստացած է իր աշխատակիցների անվտանգությամբ՝ կապված ուկրաինական բանակի ու անջատողականների բախումների հետ:
Shell-ը կասեցրել է Արևելյան Ուկրաինայի հանքավայրերում թերթաքարային գազի որոնողական աշխատանքները՝ հայտնում է Bloomberg-ը:
«Մենք չենք հեռանում, սակայն մենք ընդմիջում ենք մեր գործողությունները»,- մեկնաբանել է Եվրոպայում խոշորագույն նավթային ընկերության ֆինանսական բաժնի ղեկավար Սայմոն Հենրին:
Shell-ը ուսումնասիրություններ է կատարում Ազովյան հարթակում՝ աշխարհագրական ձևավորում, որն ընկած է Դոնեցկի ու Խարկովի մարզերի տարածքում:










































