ԱՄՆ-ը կաշխատի Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նոր կառավարության հետ, սակայն նախկինի պես չի ճանաչի և կապեր չի հաստատի ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման հետ, որի աջակցությամբ ձևավորվել է կաբինետը: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ փոխանցում է Ria Novosti-ն:
«Մենք մտադիր ենք աշխատել կառավարության հետ: Կառավարությունը չի ներառում նախարարներ ՀԱՄԱՍ-ից»,- ասել է Հարֆը: Նրա խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. իրենք, ինչպես նախկինում, ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն: «Մենք ՀԱՄԱՍ-ին օգնություն չենք տրամադրի, մենք չենք աշխատի նրանց հետ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Պաղեստինում ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը 7 տարվա պայքարից հետո ընդհանուր կառավարություն են ձևավորվել, որը կոչված է վերականգնելու պաղեստինյան կառավարության ամբողջականությունը:
Իսրայելը մտադիր է բոյկոտել նոր կառավարությունը ՀԱՄԱՍ-ի աջակցության պատճառով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չշտապել պաղեստինյան միացյալ կառավարությունը ճանաչելու հարցում:









































