«Ֆաբերժե» ապրանքանիշի ծխախոտատուփը, որը 1890-ին Ալեքսանդր III թագավորը նվիրել էր Փարիզի ոստիկանապետին, երեքշաբթի օրը ավելի քան 160 հազար դոլարով վաճառվել է Sotheby’s աճուրդում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցիչներին:
Նշենք, որ երեքշաբթի օրը Sotheby’s-ի աճուրդի ամենաթանկարժեք լոտը ծաղիկներով զարդարված «Ֆաբերժե» ապրանքանիշի արծաթե զարդատուփն էր՝ Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի դյուցազնի գլխի տեսքով: Այն վաճառվել է 707.5 հազար դոլարով:








































