Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամլո ասուլիսին:
Հունիսի 3-4-ը կանցկացվեն պետական մի շարք միջոցառումներ՝ Լեհաստանում առաջին մասամբ ազատ խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարելիցի կապակցությամբ: Տոնակատարություններին մասնակցում է ԱՄՆ նախագահը, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպաների երկրների առաջնորդները: Մոտ 50 պետություն Լեհաստան են ուղարկել իրենց պատվիրակություններին:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կոմորովսկին հանդիպել է այն ժամանակ դեռևս Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի հետ:









































