ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերսկսել է ներքին ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի աշխատանքը: Այս մասին ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի տարածած հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ահաբեկչության դեմ պայքարին ուղղված վճռական և արդյունավետ աշխատանքի երկար տարիներից հետո ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցրել է սպառնալիքները, որոնք «Ալ-Քաիդան» ներկայացրել է մեզ համար,- ասվում է Հոլդերի հայտարարության մեջ:- Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև աճող սպառնալիքը մեր սեփական սահմաններում գտնվող մարդկանցից: Նրանց գործողությունների շարժառիթները տատանվում են հակակառավարական նախապաշարմունքներից մինչև ռասայական անհանդուրժողականություն»:
Կոմիտեն ստեղծվել է 20 տարի առաջ՝ Օկլահոմա սիթիում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո: Կոմիտեն դադարեցրել էր աշխատանքը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այդ ժամանակ ԱՄՆ-ն իր ողջ ջանքերը կենտրոնացրեց արտաքին սպառնալիքների վրա:







































