«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխող ՀՀԿ-ի ներսում և քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են։ Եվ վարչապետը դա չի էլ թաքցնում. անգամ նկատվել է, որ խուսափում է ձեռքով բարևել Տ. Մարգարյանին։
Որոշ ՀՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի թղթակցին հիշեցրեցին, որ նրանց լարվածությունը խոր արմատներ ունի ու սկսվում է դեռևս Ա. Մարգարյանի կենդանության օրերից։ «Նրանք տարբեր մարդիկ էին»։ Ո՞րն է Մարգարյանների և Աբրահամյանի լարվածության պատճառը։ Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով ասաց. «Նման բան չկա։ Միջանձնային նորմալ հարաբերություններ են եղել։ Այն ժամանակ էլ, հիմա էլ։ Եվ բավականին արդյունավետ աշխատել են։ Դա ուղղակի անհեթեթություն է»։ Իսկ Կառավարության լրատվական ծառայությունից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































