ԱՄՆ-ը Aegis հակահրթիռային պաշտպանություն ունեցող իր երկրորդ նավն է ուղարկել Իսպանիայի Ռոտա քաղաքում գտնվող ծովային բազա: Ross հածանավը դուրս է եկել ԱՄՆ-ի Նորֆոլք ատլանտյան բազայից: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ross-ը կլինի երկրորդը ամերիկյան 4 նավերից, որոնք պետք է Եվրոպայում հակահրթիռային համակարգը գործածելու հիմնական տարրերից մեկը դառնան: Այս տարի Իսպանիայի ռազմածովային բազա կժամանեն ևս երկու հածանավ` Carney-ը և Porter-ը, որոնք ևս ունեն նմանատիպ համակարգեր:
Ենթադրվում է, որ հածանավերը կհսկեն ոչ միայն բալիստիկ հրթիռներին, այլ նաև կվերահսկեն Միջերկրական ծովի ջրային տարածքի արևելյան հատվածը:










































