Ամերիացի երգչուհի Մայլի Սայրուսը հանցագործների զոհ է դարձել: Անհայտ մարդիկ ներխուժել են նրա տուն և հափշտակել զարդեր և մեքենան, գրում է Lady.ru-ն:
Գողությունն անցած շաբաթ է տեղի ունեցել, այդ պահին Սայրուսը տանը չի եղել: Այս մասին նախօրեին պատմել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը:
Իրավապահների տվյալներով՝ անհայտ տղամարդն ու կինը կարողացել են տուն ներթափանցել և որոշ թանկարժեք իրեր են հափշտակել: Որից հետո կասկածյալները նստել են Մայլիի նոր մեքենաներից մեկը և մեկնել: Խոսքը գնում է 110 հազար դոլար արժողությամբ 2014թ. արտադրության Maserati Quattroporte-ի մասին:
Հետաքննությունը և գողերին հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են:










































