Գերմանիան սեպտեմբերին Բալթիայի երկրների տարածք` Էստոնիայի Էմարի ավիաբազա կուղարկի իր ռազմաօդային ուժերի 4 կործանիչներ` օդային տարածությունը վերահսկելու ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միկսերին:
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում նա հանդիպել է գերմանացի գործընկերոջ` Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: «Ողջունում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի ներդրումը` Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային սահմանների անձեռնամխելիությունն ապահովելու առումով»,- ասել է Միկսերը:










































