Օտտավայի օդանավակայանում Կանադայի նախարարների կաբինետի նախկին անդամ Շեյլա Քոփսը՝ Լիբերալ կուսակցությունից, փաստաթղթերով թղթապանակ է գտել, որում եղել է երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություն: Այս մասին հայտնում է iPolitics-ը:
Գտնված փաստաթղթերի շարքում տվյալներ են եղել նաև Աֆղանստանում և Սիրիայում հակամարտությունների մասին, Ռուսաստանին և Չինաստանին վերաբերող փաստեր, նաև հակահրթիռային պաշտպանության մասին բրիտանական զեկույցը: «Դա իսկական գանձ էր ցանկացածի համար, ով հետաքրքրվում է Կանադայի արտաքին քաղաքականությամբ»,- ասել է Շեյլա Քոփսը:
Պարզվել է, որ փաստաթղթերը Լիտվայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ճանապարհին օդանավակայանում է մոռացել պատգամավոր Չերիլ Գալանտը՝ Պահպանողական կուսակցությունից: Պատգամավորի ներկայացուցիչը հաստատել է, որ թղթապանակը կորել է՝ նշելով, որ Գալանտը շատ է շտապել:









































