Թուրքիայում այլևս երբեք հեղաշրջումներ չեն լինի, և թուրք ժողովուրդը խստորեն կպատժի հեղաշրջումների կողմնակիցներին: Այս մասին, իննչպես հաղորդում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ իրենք փրկել են Թուրքիան սիրիական և եգիպտական սցենարների կրկնությունից:
«Արտասահմանում գտնվող ուժերը, այդ թվում Փենսիլվանիայում գտնվող մարդը (նկարի ունի Ֆեթուլլահ Գյուլենին-խմբ.) թուրքական ընդդիմությանն օգտագործել են ի շահ իրենց նպատակների»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ շատ վկայություններ կան, որ ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունը (CHP) սերտ կապեր ունի Գյուլենի շարժման հետ: Նա նշել է, որ արտասահմանյան ուժերը օգտագործելով Թուրքիայի քաղաքական ուժերը, ցանկանում են խոչընտոտել երկրի տնտեսական զարգացմանը:
«Չնայած այդ քարոզչությանը և Թուրքիայի դեմ գործադրվող բոլոր ջանքերին՝ Անկարան կչեզոքացնի բոլոր խոչընդոտները»,- ասել է Էրդողանը:









































