ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի ճանաչի Սիրիայի նախագահական ընտրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Սիրիայում նախագահական ընտրությունները ֆարս են: Դրանք չեն համապատասխանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջազգային չափանիշներին»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ:
Հիշեցնենք, այսօր Սիրիայում անցկացվում են այդ երկրի նորագույն պատմության մեջ միակ բազմաթեկնածու նախագահական ընտրությունները:










































