Ֆրանսիայի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխումների հիմնական պարամետրերի մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկրի տարածաշրջանների մեծ մասը կխոշորացվեն, իսկ դրանց ընդհանուր քանակը 22-ից կդառնա 14: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ժամանակն է հեշտացնել և հստակեցնել տարածաշրջանային կառուցվածքը, որպեսզի յուրաքանչյուրն իմանա՝ ով է որոշումներ ընդունում, ով կապահովի ֆինանսավորումը և ինչ միջոցներով»,- ասել է նախագահը պաշտոնական հայտարարության մեջ:
Օլանդն ընդգծել է, որ ներկայիս բարեփոխումները «կլինեն լայնածավալ» և կորոշեն «Ֆրանսիայի տարածքային ճարտարապետության» տեսքը:
Նրա խոսքով՝ երկրի նոր քարտեզը «հաշվի է առնում տարածաշրջանների՝ միմյանց հետ համագործակցելու ցանկությունը»: Նախագիծը ենթադրում է միանգամից մի քանի մարզերի միաձուլում՝ վերածելով ավելի խոշոր շրջանների: Նախկին տեսքով կպահպանվեն միայն 7 վարչատարածքային միավորումներ՝ Ակվիտանիան, Բրետանը, Կորսիկան, Նոր Պա դե Կալեն, Պրովանս Ալպերը, Լազուրե ափը և մայրաքաղաքային Իլ դե-Ֆրանս տարածաշրջանը:









































