Դորտմունդի «Բորուսիա»-ն պայմանագիր կնքեց Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար: Նշենք, որ բուժզննում անցնելու և ակումբի հետ պայմանագիր կքնելու համար Իմոբիլեն լքել էր Իտալիայի հավաքականի մարզաբազան: «Սկուադրեաձուրա»-ն պատրաստվում է «Մունդիալ-2014»-ին:











































