«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարել անգլիական ակումբներից մեկի հետ, ըստ ենթադրությունների` խոսքը եղել է «Մանչեսթեր Սիթի»-ի մասին: Սակայն, աղբյուրի տեղեկությունների համաձայն, Ֆաբրեգասի ներկայացուցիչը շփվել է «Չելսի»-ի հետ, որը փոխարինող է փնտրում ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» տեղափոխվող Ֆրենկ Լեմպարդին:
Անձամբ Ֆաբրեգասն արդեն հայտնել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանն Անգլիա վերադառնալու իր ցանկության մասին: Իսպանիայի գործող փոխչեմպիոնը պատրաստ է կիսապաշտպանի տրանսֆերը վաճառել 30 մլն եվրոյի դիմաց:









































