Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է բանակցություններ վարել «Ատլետիկո»-ի հետ Դիեգո Կոստայի տրանսֆերի շուրջ:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբը պատրաստ է 25 մլն ֆունտով վաճառել Ռոմելու Լուկակուի տրանսֆերը: Սակայն որևէ ակումբ չի ցանկանում վճարել պահաջվող գումարը բելգիացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
«Արիստոկրատներ»-ը ցանկանում են Լուկակուին ներառել Կոստայի տրանսֆերային գործարքում` մեկ մրցաշրջանով տրամադրելով վերջինիս իրավունքները «Ատլետիկո»-ին:








































