Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը որոշում է ընդունել իր որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆելիպի օգտին հրաժարվել գահից: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը: Թագավորն իր որոշման պատճառների մասին կհայտարարի անձամբ՝ ազգին ուղղված հատուկ ուղերձի ժամանակ, հայտնում է top.rbc.ru-ն:
76-ամյա Խուան Կառլոսը գահը զբաղեցրել է 1975 թվականից:
Խուան Կառլոս դե Բուրբոնը ծնվել է 1938 թվականին: Նրա հայրը Բարսելոնի կոմս Խուանն է, պապը՝ Ալֆոնսո XIII-ը:









































